Լրահոս

16.06.2019 11:00


Նուբարաշենի բանտում թմրամիջոցների առքուվաճառքով զբաղված 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Նուբարաշենի բանտում թմրամիջոցների առքուվաճառքով զբաղված 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

SHAMSHYAN.com-ի տեղեկոթյուններով, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս կալանավորվել էր ՀՀ քր-օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթի նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը