Քաղաքական

15.06.2019 20:16


Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։

ԱԴԵԿՎԱԴ շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։

Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։

***

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։

ԱԴԵԿՎԱԴ

Այս խորագրի վերջին նյութերը