Լրահոս

15.06.2019 13:09


Լուսահովիտի համայնքապետին կրակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուսահովիտի համայնքապետին կրակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ հրազենային վնասվածք է ստացել, նրա վիճակը կայուն է:

Այս խորագրի վերջին նյութերը