Լրահոս

11.02.2011 13:41


ՀՅԴ–ն չի բացառում համագործակցությունը ՀՀԿ–ի հետ՝ մեկ ձևաչափով

ՀՅԴ–ն չի բացառում համագործակցությունը ՀՀԿ–ի հետ՝ մեկ ձևաչափով

-Ո՛չ, բացառվում է,-ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ստեղծելու հնարավորության մասին «7օր»-ի հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես է պատասխանել ՀՅԴ խմբակցության անդամ Ա. Մինասյանը՝ հավելելով, թե կա նաև ՀՅԴ կուսակցության ժողովի որոշումը, որ չի լինելու որևէ կոալիցիոն համաձայնագիր ներկա իշխանությունների հետ։

-Ինչ վերաբերում է մեկ այլ կարևոր խնդրի, մենք մտադիր ենք և փետրվարի 18-ին լինելու է շնորհանդեսը Հայաստանում արդար ընտրությունների անցկացման հանրային հասարակական շարժում ձևավորելու ուղղությամբ։ Այստեղ տեղ ունեն բոլոր նրանք, ովքեր կընդունեն այն գաղափարը, որ ընտրական իրավունքի պաշտպանությունը միակ հնարավոր տարբերակն է ձևավորելու ժողովրդի իշխանություն։ Եվ միայն այս դեպքում հնարավոր կլինի համագործակցել բոլոր այն ուժերի հետ՝ լինեն դրանք իշխանության, թե ընդդիմադիր ճամբարից, ովքեր իսկապես նվիրված ձևով այս գաղփարին փորձ կանեն միանալ և կյանքի կոչել,-այդուհանդերձ ավելացրել է Ա. Մինասյանը։

ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կհամագործակցի՞ վերջինի նախաձեռնած «Ընտրական իրավունքի պաշտպանության» հասարական այս շարժման ձևաչափով։ «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է.

-Մենք մշտապես համագործակցության կողմնակից ենք, բայց ձեր ասած խնդիրը դեռևս չի քննարկվել, և այդպես չեմ կարծում, որ հրատապ որոշելու խնդիր ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը