Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Facebook-յան իր էջում հայտնել է, որ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել:
«Բժշկական հանձնաժողովով անցա եւ զինվորական հաշվառման կանգնեցի Սվյատոշինսկի զինկոմիսարիատում: Առողջությունս գերազանց է, զինվորական ծառայության համար պիտանի եմ, այնպես որ՝ պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- գրել է նա:
Սրա հետ կապված Սահակաշվիլին նաեւ նշել է, որ «անչափ հաճելի եւ բարեսիրտ բուժանձնակազմ» էր, որն աշխատում է այնքան էլ ոչ լավ պայմաններում, եւ զինկոմիսարիատների ու նրանց անձնակազմերի ֆինանսավորումը կտրուկ մեծացնելու անհրաժեշտություն կա:

Աղբյուրը՝ news.am