«Ամերիկյան F-35 կործանիչներն անպայման տրամադրվելու են Թուրքիային». Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է վերջին օրերին թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգի ամենաթեժ թեմայի մասին:
Նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովից հետո լրագրողների հետ հանդիպած Քալընը խոսել է օրեր առաջ Պենտագոնի՝ Թուրքիայի ՊՆ-ին ուղարկած նամակ-վերջնագրից:
Ըստ Քալընի՝ այդ նամակը ոճի ու բովանդակության առումով հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն, ինչպես նաև աննրբանկատ քայլ է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Նամակում Թուրքիայից պահանջվել էր հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից, քանզի հակառակ դեպքում Անկարան կզրկվի ամերիկյան F-35 կործանիչներից:
Քալընը անլուրջ է համարել նաև ԱՄՆ-ի կողմից նամակը ուղարկելուց գրեթե անմիջապես հետո դրա բովանդակության հրապարակումը:
Թուրքիայի նախագահական ապարատի խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչներն անպայման տրամադրվելու են Թուրքիային:
Քալընը մասնավորապես ասել է. «Այդտեղ (F-35-ների ծրագրում-խմբ.) 1 մլրդ դոլարից ավելի գումար ենք ներդրել, արտադրության մի մասն ենք կազմում: Դա երկարաժամկետ ներդրում է. մեր օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը վերապատրաստում են անցնում:
Հույս ունենք, որ ամերիկյան կառավարությունը, հատկապես Պենտագոնը ժամ առաջ կհրաժարվեն S-400-ների պատրվակով մեր հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով վնասող այդ դիրքորոշումից: Թուրքիայի հասանելիք F-35-ները անպայման գալու են մեր երկիր»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահան նամակ էր հղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ տեղեկացնելով, որ ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության նախագծից։ Ավելին, նամակում նկարագրվել էին նաև ԱՄՆ –ի այն հիմնական քայլերը, որոնց շնորհիվ այդ սպառնալիքը պետք է կյանքի կոչվի։
Նամակին ի պատասխան՝ Թուրքիայի Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել։ Նման նամակներով Թուրքիան իր ընդունած որոշումներից հետ չի կանգնի։ Թուրքիան արդեն գնել է S-400-ները, դրանք կվբերվեն ու կտեղակայվեն այստեղ»։