Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով
Ճապոնիայի Ասահիկավա եւ Սապորո (Հոկայդոյի պրեֆեկտուրա) հյուսիսային քաղաքների գլխավոր շուկաներում հունիսի 14-ին կայացել Է «Դենսուկե» սորտի ձմերուկների վաճառքի առաջին աճուրդը, որոնք գործնականում կեղեւի սեւ գույն ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը: Ասահիկավայում աճուրդն ավարտվել Է նոր ռեկորդով. շուրջ 11 կիլոգրամ քաշով ձմերուկը վաճառվել Է 750 հազար իենով (շուրջ 7,2 հազար դոլարով): Դա հազար դոլարով բարձր Է նախորդ նվաճումից, որը սահմանվել Էր 2008 թվականին Հոկայդոյում: Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին Է: Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ Էր մասնակցել աճուրդին, իսկ հաղթանակը լավ նշան Է գործարարության համար, եւ ինքն այս տարի մեծ վաճառքներ Է ակնկալում: Իդեալական տեսքով ձվաձեւ ձմերուկը փաթեթավորված Է ֆիրմային կարմիր տուփի մեջ եւ ունի «Դենսուկե» բնորոշ պիտակը: Այս սորտն աչքի Է ընկնում շատ մուգ կեղեւով՝ գործնականում առանց տեսանելի շերտերի, ինչի համար այն «սեւ» են անվանել: Ներսից ձմերուկն ունի վառ կարմիր միջուկ եւ նվազագույն քանակությամբ կորիզներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով
Ճապոնիայի Ասահիկավա եւ Սապորո (Հոկայդոյի պրեֆեկտուրա) հյուսիսային քաղաքների գլխավոր շուկաներում հունիսի 14-ին կայացել Է «Դենսուկե» սորտի ձմերուկների վաճառքի առաջին աճուրդը, որոնք գործնականում կեղեւի սեւ գույն ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Ասահիկավայում աճուրդն ավարտվել Է նոր ռեկորդով. շուրջ 11 կիլոգրամ քաշով ձմերուկը վաճառվել Է 750 հազար իենով (շուրջ 7,2 հազար դոլարով): Դա հազար դոլարով բարձր Է նախորդ նվաճումից, որը սահմանվել Էր 2008 թվականին Հոկայդոյում:
Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին Է: Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ Էր մասնակցել աճուրդին, իսկ հաղթանակը լավ նշան Է գործարարության համար, եւ ինքն այս տարի մեծ վաճառքներ Է ակնկալում: Իդեալական տեսքով ձվաձեւ ձմերուկը փաթեթավորված Է ֆիրմային կարմիր տուփի մեջ եւ ունի «Դենսուկե» բնորոշ պիտակը:
Այս սորտն աչքի Է ընկնում շատ մուգ կեղեւով՝ գործնականում առանց տեսանելի շերտերի, ինչի համար այն «սեւ» են անվանել: Ներսից ձմերուկն ունի վառ կարմիր միջուկ եւ նվազագույն քանակությամբ կորիզներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: