Վանաձորում 15-ամյա պատանին վնասվածքներ է ստացել նռնակի պայթուցիչի պայթելու հետևանքով
ՀՀ ոստիկանության Բազումի բաժին հունիսի 14-ին՝ ժամը 00.10-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 15-ամյա պատանին վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասել է աջ դաստակի մատները: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունն: Նախապատրաստվում են նյութեր:
Վանաձորում 15-ամյա պատանին վնասվածքներ է ստացել նռնակի պայթուցիչի պայթելու հետևանքով
ՀՀ ոստիկանության Բազումի բաժին հունիսի 14-ին՝ ժամը 00.10-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 15-ամյա պատանին վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասել է աջ դաստակի մատները: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունն:
Նախապատրաստվում են նյութեր: