Տղամարդն ուզեցել է սպանել առնետին, սակայն պատահաբար կրակել է իր ոտքին
Հունիսի 13-ին՝ ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի վնասավածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գետամեջ գյուղի 30-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ իրենց բակում պատահաբար որսորդական հրացանով կրակել է ոտքին:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.40-ի սահմաններում, տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով տան կողքով անցնող ջրանցքի մոտ կանգնած առնետին ցանկացել է կրակել, սակայն լիցքավորման ժամանակ պատահաբար կրակել է իր ձախ ոտքի ոտնաթաթին:

Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: