Լրահոս

07.04.2010 14:46


Orange-ի բաժանորդները կարող են հետևել օրվա նորություններին...

Orange-ի բաժանորդները կարող են հետևել օրվա նորություններին...

Այսուհետ Orange-ի բոլոր բաժանորդները կարող են ծանոթանալ տեղական և միջազգային նորություններին, հետևել սպորտային լուրերին, տարադրամի փոխարժեքին, տեղեկանալ երևանյան կինոթատրոնների ֆիլմացանկին, ծանոթանալ օրվա հորոսկոպին, ինչպես նաև բեռնել նկարներ և մեղեդիներ, կատակներ, նորագույն խաղեր և այլ օգտակար կամ զվարճալի տեղեկություններ անմիջապես իրենց հեռախոսի մենյուի Orange բաժնում: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած պահի, սակայն կարելի է նաև բաժանորդագրվել և լուրերը ստանալ ամենօրյա պարբերականությամբ:

Նշված ծառայությունների համար գանձումը կատարվում է միայն համապատասխան բովանդակությունը ստանալուց հետո, առանց որևէ ամսական բաժանորդագրության վճարի: Ծառայությունը հասանելի է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:

Այս նոր ծառայությամբ Orange-ը շարունակում է առաջարկել մուլտիմեդիայի նոր լուծումներ' այսպիսով հարստացնելով և հեշտացնելով բաժանորդների կյանքը:

Այս խորագրի վերջին նյութերը