Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի
Թուրքական «Yeni Çağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը, ով սեփական տան մոտ բեյսբոլի մականներով ծեծի էր ենթարկվել, մեղադրվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։
Մայիսի 11-ին Դեմիրաղի վրա հարձակված վեց հոգանոց խմբի անդամները թեև ձերբակալվել էին, բայց այնուհետև ազատ էին արձակվել, մինչև դատարանի վերջնական վճիռ կայացնելը։ Մինչդեռ ծեծի ենթարկված լրագրողին այս պահին ազատազրկում է սպառնում։
Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Դեմիրաղը «Բանտարկյալի պայուսակ» վերնագրով իր վերջին հոդվածում։
«Մինչ դուք այս տողերը կարդալիս կլինեք, ես կվերցնեմ դռան հետևում պատրաստ ինձ սպասող պայուսակս ու բանտ կմտնեմ», - գրել է լրագրողը։ Նա դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։ Դեմիրաղը պատմել է, որ դատավորն իրեն անգամ չի լսել, այլ միայն հիմնվել է մեկ պատվիրված ցուցմունքի վրա։ Վերաքննիչ դատարանն էլ առանց որևէ քննության հաստատել է նախնական վճիռը։
Դեմիրաղը նշել է, որ 10 տարի շարունակ պատրաստ է պահել բանտարկյալի այդ պայուսակը՝ ամեն պահ բանտ ուղարկվելու հեռանկարին պատրաստ։ Պայուսակում որոշ անձնական իրերից բացի՝ լրագրողը տեղավորել է իր կիսատ գրքերը, մաքուր թուղթ ու գրիչներ և պատրաստվում է հոդվածների ու գրքերի վրա աշխատել նաև բանտից։