Լրահոս

13.06.2019 16:50


Հրազդանում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուսի վիճակն էլ ծանր է

Հրազդանում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուսի վիճակն էլ ծանր է

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հայրապետյանը Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտայում, դեպի Միկրոշրջան տանող թաղամասում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՏ 491 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել է, մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Այս խորագրի վերջին նյութերը