Քաղաքական

13.06.2019 15:55

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը իրավապահների համար տհաճ իրավիճակ է ստեղծել. փորձագետ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը իրավապահների համար տհաճ իրավիճակ է ստեղծել. փորձագետ

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը իրավապահների համար տհաճ իրավիճակ է ստեղծել: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ իրավաբան չէ գործն իրավական տեսակետից գնահատելու համար, սակայն հայ հանրության մեծ մասը համոզված է, որ անցած տարիներին եղել է զանգվածային կոռուպցիա, սակայն իշխանափոխությունից հետո այս առումով փաստեր չեն ներկայացվել:

«Սա վկայում է այն մասին, որ համանման բոլոր հայտարարությունները կա՛մ, սուտ են, կա՛մ իրավապահները վատ են աշխատում»,- շեշետեց փորձագետը:

Անդրադառնալով Քոչարյանն ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցին՝ փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ՝ մի բան է, երբ դու ընդդիմադիր ես, այլ բան, երբ իշխանության ներկայացուցիչ ես:

«Այնպես չէ, որ նախկին իշխանությունները շատ լավն էին, սակայն հայտարարություններ անելիս նրանք ինչ-որ պահի հասկանում էին, որ չեն կարող անցնել որոշակի սահմանները: Ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ վարկանիշը սպառվելու միտում ունի, եւ այդ ժամանակ հանրությունը կարող է սկսել հարցեր տալ: Այդ ժամանակ էլ ստիպված կլինեն «գամերն ու մանեկները» ձգելու աշխատանք կատարել: Բայց առայժմ հանրությունը սա կընդունի որպես նորմ, այսպիսի երեւույթները տեղ կունենան»,- պարզաբանեց Կարեն Քոչարյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։