Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է աշխատանքային այցով` մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Այն վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: