ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Փախստականների հարցի անտեսումը վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ադրբեջանցիների կողմից իրականացված սումգայիթյան ջարդերից՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական խորհրդատու Արման Մելիքյանն ասել է, թե ադրբեջանցիները դրանց կազմակերպման համար մեղադրում են հայերին, իսկ մեր կողմից պետական նպատակաուղղված հակաքարոզչություն և իրական պատկերը ներկայացնող քայլեր չեն իրականացվում։
-ԵրկուտասնամյականցՍումգայիթիցավըդեռմնումէ: Սումգայիթյան ջարդերի մասին ֆիլմեր են նկարահանվում, որը նույնիսկ ԵԽԽՎ-ում ցուցադրվեց և որը ֆինանսավորվել էր նախագահական ապարատի կողմից, սակայն սումգայիթյան ջարդերի մասին ֆիլմերը պետական պաշտոնական քաղաքականության բաղադրիչ մաս չեն: Իշխանություններըգումարենծախսում, բայցհետոհետամուտչենլինում դրան: Սապարզապեսգումարվատնելումիջոցէ: Ադրբեջանահայերիվիճակըշարունակումէանտեսվածմնալ: Մերիշխանություններըպետքէայսխնդիրներըդարձնենպետականքաղաքականությանմաս, ևոչթեմիայնթողնենքարոզչականմակարդակին: Այսհարցիանտեսումըվտանգէսպառնումմերազգայինանվտանգությանը,-ասել է նա:
Ըստ Արման Մելիքյանի՝ ազատագրվածտարածքներըսեփականությանիրավունքովպետքէտրվենադրբեջանահայփախստականներին,ադրբեջանահայության խնդիրներն էլ կարող են լուծում գտնել մեր միջոցներով:
ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Փախստականների հարցի անտեսումը վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ադրբեջանցիների կողմից իրականացված սումգայիթյան ջարդերից՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական խորհրդատու Արման Մելիքյանն ասել է, թե ադրբեջանցիները դրանց կազմակերպման համար մեղադրում են հայերին, իսկ մեր կողմից պետական նպատակաուղղված հակաքարոզչություն և իրական պատկերը ներկայացնող քայլեր չեն իրականացվում։
-Երկու տասնամյակ անց Սումգայիթի ցավը դեռ մնում է: Սումգայիթյան ջարդերի մասին ֆիլմեր են նկարահանվում, որը նույնիսկ ԵԽԽՎ-ում ցուցադրվեց և որը ֆինանսավորվել էր նախագահական ապարատի կողմից, սակայն սումգայիթյան ջարդերի մասին ֆիլմերը պետական պաշտոնական քաղաքականության բաղադրիչ մաս չեն: Իշխանությունները գումար են ծախսում, բայց հետո հետամուտ չեն լինում դրան: Սա պարզապես գումար վատնելու միջոց է: Ադրբեջանահայերի վիճակը շարունակում է անտեսված մնալ: Մեր իշխանությունները պետք է այս խնդիրները դարձնեն պետական քաղաքականության մաս, և ոչ թե միայն թողնեն քարոզչական մակարդակին: Այս հարցի անտեսումը վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը,-ասել է նա:
Ըստ Արման Մելիքյանի՝ ազատագրված տարածքները սեփականության իրավունքով պետք է տրվեն ադրբեջանահայ փախստականներին, ադրբեջանահայության խնդիրներն էլ կարող են լուծում գտնել մեր միջոցներով:
7or.am