Քաղաքական

13.06.2019 13:55

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունն ավարտվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունն ավարտվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը նախագահում է դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Երեկվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին:

Երեկ Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասաց` եթե պատասխանողի ներկայացուցիչը կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից: Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ խնդրեց հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը իր վստահորդի անունից լիազորված լինելով աներկբա ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Այսօր ևս Ալումյանն ու Գյոզալյանը կրկնեցին իրենց այդ հայտարարությունները։

Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշնիյանին հրապարակային նորողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Այսօր վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ գումարը ողջամիտ չի համարում և նշեց, որ դատավարություն փաստացի տեղի չի ունեցել:

Այս գործով դատաքննությունն ավարտվեց։ Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 24-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։