Քաղաքական

13.06.2019 13:06

«Մանվել Գրիգորյանի ձեռքը և ոտքը կարող են անդամահատել»․ փաստաբան

«Մանվել Գրիգորյանի  ձեռքը և ոտքը կարող են անդամահատել»․ փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ «տոտալ հաշվեհարդար» է իրականացվում։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ «Եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ի չափով են, և ասեմ այդ հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, եզրակացությամբ փաստվեց նաև ևս երեք ծանր հիվանդության մասին։ Չեմ փորձի բարձրաձայնել այդ հիվանդությունների մասին․ ծանր հիվանդություններ են, միայն փաստեմ հետևյալը, որ հիվանդությունների այդ տեսակը, որը նոր է հատնաբերվել, դրա հետևանքը լինելու է անդամահատությունը։ Այսինքն՝ արդեն հասել է այդ վիճակին անձի առողջությունը։ Կարդացել եմ բժշկի գրածը․ այդ հիվանդություններից մեկի հետևանքը լինելու է անձնի անդամների անդամահատությունը՝ ձեռք, ոտք և այլն»,-ասաց պաշտպանը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։