Լրահոս

13.06.2019 12:40


Երևանում թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը Lexus-ով վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին

Երևանում թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը Lexus-ով վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 70-ամյա Ալբերտ Ադամյանը իր վարած Lexus մակնիշի 01 GX 015 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երևանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։

Այս խորագրի վերջին նյութերը