Հարցազրույց

12.06.2019 21:05


Փաշինյանը ներկայացնում է, որ պատրաստ է զարգացնել Մոսկվայի հետ համագործակցությունը, բայց ինչ-որ սխալներ է կատարում․ Գրիգորի Տրոֆիմչուկ

Փաշինյանը ներկայացնում է, որ պատրաստ է զարգացնել Մոսկվայի հետ համագործակցությունը, բայց ինչ-որ սխալներ է կատարում․ Գրիգորի Տրոֆիմչուկ

Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա և աստիճանաբար զարգանում է, դա տեղի է ունենում շնորհիվ նախորդ տարիներին եղած դինամիկայի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական հարաբերությունները լավ են, Հայաստանը նախատեսում է նոր զենք գնել Ռուսաստանից:

«Պետք է համարել, որ այդ ամբողջ ինտեգրացիոն բազան ստեղծվել է մինչև Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա: Վերջինս նկատեց, որ ՀՀ վարչապետը մշտապես ներկայացնում է, որ պատրաստ է զարգացնել Մոսկվայի հետ համագործակցությունը, բայց դրա հետ մեկտեղ, տեսնում ենք, որ ի տարբերություն իր նախկինների՝ պարբերաբար կատարում է ինչ-որ սխալներ և առաջ է քաշում ինչ-որ վատ քողարկված պայմաններ:

«Հաճախ Երևանի դիրքորոշումը հասնում է, մեղմ ասած, մաքսիմում կոշտության, և դրա ցուցադրումն այստեղ համարվում է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, որը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ և հետևողական մասնակցությամբ իր բնականոն հունից դուրս է եկել և մինչ հիմա չի վերադարձել»,-ասաց նա:

Իսկ ՀԱՊԿ-ը, ըստ նրա, հենց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարթակ է, եթե չհաշվեն այդ ոլորտում երկու կողմերի միջև եղած պայմանավորվածությունները:

«Բնական է, որ Հայաստանը ցանկանում է շատ հստակություն և արդյունավետություն այս հարաբերություններում: Բայց ո՞վ չի դա ցանկանում: Պարզապես կան օբյեկտիվ իրավիճակներ, որոնց վրա նոր Երևանը, չգիտես ինչու, չի ցանկանում ուշադրություն դարձնել: Եվ հենց դա է դիտողներին ավելի շատ անհանգստացնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զենքի վաճառքին, ապա, ըստ Տրոֆիմչուկի, այստեղ դեռ ոչինչ չի փոխվել: «Դրա հետ մեկտեղ տարօրինակ է, որ որոշ հայ ակտիվիստներ իրենց տեղեկատվական դաշտում պահում են այնպես, կարծես Ռուսաստանը զենքը վաճառում է միայն Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին: Դրանով նրանք սրում են առանց այն էլ ոչ այդքան պարզ իրավիճակը հենց Հայաստանի ներսում: Ես նրանց խորհուրդ չէի տա իրավիճակը հասցնել վտանգավոր սահմաններին»,-ասաց նա:

Վաճառելով զենք և՛ Երևանին, և՛ Բաքվին, ըստ ռուսաստանցի փորձագետի, ռուսական կողմը գնում է մաքսիմալ կոմպրոմիսի, որը հնարավոր է դարձնում տարածաշրջանում կայունություն պահպանելը՝ հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելը:

«Պատկերացնենք, որ Մոսկվան զենքը վաճառում է միայն Բաքվին, կամ Երևանին, կամ էլ նրանցից ոչ մեկին չի վաճառում․ բոլոր այս իրավիճակներում տարածաշրջանի կայունությունը կպայթեր դանդաղ, բայց հաստատորեն: Կամ էլ հակառակը՝ Հայաստանը շատ արագ ստանում է նոր ռուսական զենք, և թեկուզ հենց այդ պատճառով Ռուսաստանին քննադատող երևանյան քննադատները պետք է դանդաղեցնեն իրենց քայլը: Հատկապես որ մինչև հիմա էլ չկա հստակություն կարևոր հարցի վերաբերյալ՝ ու՞ր է գնում Հայաստանը:

Եվ այստեղ հարցը մի քանի ռուսաստանցու կասկածը չէ: Հերիք է նայել միայն Ղազախստանի և Բելառուսի ռեակցիան, դրա համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա ծրագրում է Ռուսաստանից գնել նոր զենք դեռևս ոչ մի լարվածություն չի ստեղծում: Լարվածություն կարող էր ստեղծել նրա այն հայտարարությունը, որ նա ծրագրում է գնել հիմա զենք այլ տեղից»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը