Աշխարհ

12.06.2019 20:35


Ջրցան մեքենաներ, մահակներ և զանգվածային ձերբակալումներ՝ Մոսկվայում (տեսանյութ)

Ջրցան մեքենաներ, մահակներ և զանգվածային ձերբակալումներ՝ Մոսկվայում (տեսանյութ)

Մոսկվայի կենտրոնում ի աջակցություն «Մեդուզա»-ի՝ կալանավորված և հունիսի 11-ին կալանքից ազատված լրագրող Իվան Գոլունովի և քրեական գործերի կեղծման դեմ երթ են անցկացրել, որին մասնակցել է մոտ 1200 քաղաքացի։

Երթի ընթացքում զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման՝ երթը քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցնելու համար բերման ենթարկված քաղաքացիների թիվը հատել է 400-ի սահմանը։ Բերման ենթարկվածների թվում կան մի շարք լրագրողներ։ Այս մասին հայտնում է meduza.io-ն: Ակցիայի մասնակիցների դեմ մահակներ և ջրցան մեքենաներ են կիրառվել։

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ռուս լրագրողի դեմ գործը կարճվել է, քանի որ մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերվել։ Լրագրողին մեղադրում էին թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի մեջ։ Հիշեցնենք նաև, որ գործի առնչությամբ ՌԴ ՆԳՆ-ն նախագահ Վլադիմիր Պուտինին միջնորդել էր պաշտոնանկ անել երկու գեներալի։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը