Լրահոս

12.06.2019 20:25


Հարմար է, որակյալ է, համեղ է՝ Maximum Milk

Հարմար է, որակյալ է, համեղ է՝ Maximum Milk

Maximum Milk-ը շարունակում է զարմացնել հայ գնորդներին համի, որակի և հարմարավետության իր չափորոշիչներով։ «Հայկական կաթնամթերքի շուկայում գերակշռում են ուկրաինական և ռուսական արտադրողների արտադրանքը: Բազմազանության մեջ հնարավոր չէ հետևել՝ ի՞նչ որակի և բաղադրության է ներկրված մթերքը: Մենք ստեղծեցինք «Maximum Milk»-ը», տեղական հումքով և այն հստակ կողմնորոշմամբ, որ հայկականը կարող է մրցակցության մեջ մտնել դրսի շուկայի արտադրանքի հետ: Արտադրանքը լայն սպառում ունի հայ գնորդների շրջանում՝ շնորհիվ միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի և հարմարավետության»,-նշում է «Maximum milk» ընկերության տնօրեն Սեդրակ Հակոբյանը:

Արտադրանքը պարունակում է երեխաներին անհրաժեշտ A և D վիտամիններ, ինչպես նաև օգտակար միներալներ՝ կալիում, մագնիում, յոդ և այլն: Եթե երեխան քաղցր որևէ բան է ցանկանում, ապա «Maximum Milk»-ը կօգնի մայրիկներին՝ գոհացնելու իրենց փոքրիկների ցանկությունը: «Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որն անհրաժեշտ է եղունգների, մկանների և ամբողջ ոսկրային համակարգի ամրության համար: Հատկապես դպրոցահասակ երեխաներին կարող եք առավոտյան տալ «Maximum Milk» և նրանք գերծանրաբեռնվածությունից ուժասպառ չեն լինի»,- նշում է «Maximum Milk» ընկերության Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

62453016_318613659077696_400543526128975872_n

«Maximum Milk»-ը սիրում են ոչ միայն որակի և համի համար, այլև յուրատիպ տարաների և հարմարավետ փաթեթավորման համար։ «Շուկայում արտադրանքը ներկայացված է 500գ., 650գ. և 1կգ-անոց տարաներով: Տարաների ընտրության հարցում մենք կարևորել ենք սպառողների հարմարավետությունը: Հարմար տարաների միջոցով այն երկար ժամանակ պահպանում է համային բոլոր օգտակար հատկություններն ու որակը: Սառնարանում տեղավորելու հարցում ևս դժվարություններ չեն առաջանում»,-նշում է Maximum Milk» ընկերության Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

«Maximum Milk»-ը դարձել է նաև խմորեղեն արտադրողների սիրելի խտացրած մթերքը. 1կգ.-անոց փաթեթավորմամբ, եփած խտացրած մթերքը շատ հարմար է տորթերի և խմորեղենների պատրաստաման գործում: Արտադրանքը չի պարունակում ոչ մի արհեստական համային կամ գունային հավելում: Այս ամենի շնորհիվ ձեր պատրաստած տորթերը կլինեն իդեալական համեղ:

62319271_440283310087114_4693936394492444672_n

«Maximum Milk»-ը պատրաստվում է վերջին սերնդի տեխնոլոգիաներով, հատուկ մշակմամբ և պարբերաբար անցնում է համապատասխան լաբորատոր քննությունները. «Արտադրական գործընթացը ամբողջությամբ փակ է, ինչի շնորհիվ բացառված է անցանկալի բակտերիաների ներթափանցումը»,-նշում է «Maximum Milk» ընկերության Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Մաքսիում շատ երջանիկ պահեր, մաքսիմում շատ դրական էմոցիաներ և մաքսիմում շատ դրական արձագանքներ «Maximum Milk»-ին հայ սպառողներից:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը