Աշխարհ

12.06.2019 19:29


Իրանի արտգործնախարարը՝ ամերիկացիներին. «Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ»

Իրանի արտգործնախարարը՝ ամերիկացիներին. «Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ»
Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ կիրառվող տնտեսական պատերազմի մասին։
«Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի նախագահի հետ, ով մեր դեմ տնտեսական պատերազմ է վարում։ Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ։ Երբեք չենք ընդունի Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող միակողմանի պատերազմը, որովհետև պատերազմին պատասխանելը նշանակում է նոր պետարազմի սկսում»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում։
Զարիֆը նաև քննադատել է այն արաբական երկրներին, որոնք շարունակում են համագործակցել Վաշինգտոնի հետ։ Ըստ նրա՝ դրանով նրանք մեծ սխալ են գործում։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը