«Gallup International» հետազոտական ընկերությունները 140 երկրում ուսումնասիրություն են անցկացրել՝ փորձելով պարզել, թե որ երկրներն են առավել սթրեսային։ Պարզվել է, որ Թուրքիան ամենից սթրեսային երկրների շարքում 11-րդ տեղն է զբաղեցրել:
Ըստ հետազոտության` Թուրքիայում սթրեսի միջինացված ցուցանիշը կազմել է 52%:
Ամենից շատ սթրեսային երկիր է ճանաչվել Հունաստանը` 69% միջինացված ցուցանիշով: Հունաստանին հետևում է Ֆիլիպինները` 58%, իսկ 3-րդ տեղում Տանզանիան է` 57% ցուցանիշով:
Նշվում է, որ սթրեսի և անհանգստության զգացողությունն ամենից շատ նկատվում է 30-49 տարեկան անձանց մոտ:
Պարզվել է նաև, որ, ընդհանուր առմամբ, մարդկանց մեջ սթրեսի 68%-ը առաջանում է ֆինանսական միջոցների սղության պատճառով:
Թուրքիան ամենասթրեսային երկրների շարքում 11-րդն է