Քաղաքական

12.06.2019 16:50

Փաշինյանը հետ է կանգնել իր խոսքերից (տեսանյութ)

Փաշինյանը հետ է կանգնել իր խոսքերից (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը նախագահում է դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին:

Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասաց` եթե պատասխանողի ներկայացուցիչը կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից: Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ խնդրեց հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը իր վստահորդի անունից լիազորված լինելով աներկբա ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին:

Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշնիյանին հրապարակային նորողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։