Տնտեսական

12.06.2019 11:15


Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Քննչական կոմիտեն արդեն ստացել է Ամուլսարի մասով եզրակացությունը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ եզրակացությունը ՔԿ-ում քրեական գործի շրջանակներում փաստացի ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մասն է կազմում.

«Եզրակացությունից հետո ՔԿ-ն դրա հիման վրա կտա տեղեկատվություն: Եթե եզրակացությունը կլինի բացասական, և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են մասնավորապես ջրային ռեսուրսների հետ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»:

ՔԿ-ն իր նախնական եզրակացությունը պետք է ներկայացներ մայիսի վերջին, իսկ հունիսի վերջին կներկայացվի ՔԿ-ի վերջնական եզրակացությունը:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը