Առատաշեն գյուղում սպանության զոհ են դարձել 60-ամյա կինը և նրա 70-ամյա եղբայրը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից իր կնոջ և վերջինիս եղբոր սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 63-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1955 թվականին ծնված տղամարդն իր մոտ գտնվող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքով կրակել է իր 60-ամյա կնոջ ուղղությամբ, այնուհետև գնացել է նույն գյուղում բնակվող կնոջ 70-ամյա եղբոր տուն և իր մոտ գտնվող նույն զենքով կրակել նաև վերջինիս ուղությամբ:
Ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում 60-ամյա կինը և վերջինիս եղբայրը մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ երկու անձի սպանության կասկածանքով:
Հանցագործության գործիք հանդիսացող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքն առգրավվել է:
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողների և ենթադրյալ հանցագործություն կատարած 63-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: