Լրահոս

23.02.2010 11:02


Կարինե Խոդիկյանի ակնկալիքները Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից

Կարինե Խոդիկյանի ակնկալիքները Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից

Արձակագիր Կարինե Խոդիկյանը «7օր»-ին ասել է, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելութից ակնկալում է, որ բացի արտաքին քաղաքականությունից և 2008թ. մարտի 1-ի բացահայտումներից, անդրադարձ կլինի նաև ներքին քաղաքականության ուղենիշներին։

-Մեր ներքին կյանքը, քաղաքականությունը, մեր հասարակությունն ինչպե՞ս պետք է զարգանան, մենք ո՞ւր ենք գնում այսպես  ընտրություններ կեղծելով՝ նախագահականից մինչև Եվրատեսիլ, ի՞նչ զարգացում պետք է ունենա մեր տնտեսությունը։ Ինձ թվում է՝ ի վերջո, ցանկացած ոք, ով ուզում է և պետք է ապրի իր երկրում, կտա ա՛յս հարցերը,- նշել է Կ. Խոդիկյանը։-Այսինքն, բացի արտաքին քաղաքականությունից, բացի մարտի 1-ից (որը շատ կարևոր է և անհրաժեշտ), ակնկալիքս այն է, որ ներքին քաղաքական կյանքին շատ հիմնավոր, խոր անդրադարձ լինի, որն ինչ-որ ուղիներ կնախանշի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը