Սիրիայից 2 մլն փախստական կարող է տեղափոխվել Թուրքիա. ՄԱԿ
Վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող բախումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Փանոս Մումցիսը: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ բախումների զանգվածային բնույթ ստանալուց հետո Իդլիբից Թուրքիա կարող են անցնել ևս 2 մլն փախստականներ:
«Մեր մտահոգությունն այն է, որ եթե այս իրավիճակը շարունակվի, և կոնֆլիկտը խորանա, իրականում կարող ենք ականատես լինել հարյուր հազարավոր, մեկ միլիոն և նույնիսկ երկու միլիոն մարդկանց տեղաշարժին դեպի Թուրքիայի սահման»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Մումցիսն ավելացրել է, որ իրենք դեռևս ամիսներ առաջ են կողմերին զգուշացրել այս սարսափելի սցենարի մասին:
Նշենք, որ Էրդողանը և Պուտինը 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Դրա համաձայն` Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում որոշվել էր ստեղծել 15-20կմ խորությամբ բուֆերային (ապառազմականացված) գոտի: Նախատեսված էր նաև, որ Թուրքիայի հսկողությամբ շրջանից պետք է դուրս բերել ողջ ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներին ու մյուս խմբավորումների ծանր զինտեխնիկան, սակայն դա մինչ օրս տեղի չի ունեցել: Այդ պատճառով վերջին օրերին սիրիական կառավարական զորքերը ռուսական կողմի աջակցությամբ գործողություններ են սկսել Իդլիբում կենտրոնացած ահաբեկիչների դեմ:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»