Թուրքիայում պահանջում են վերականգնել Կիլիկիայի հայկական հնագույն պալատ-ամրոցը
Բնակիչները պահանջում են, որ վերականգնվի Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա շրջանում գտնվող Կիլիկիայի հայկական կիսավեր Օշինի պալատ-ամրոցը (թուրքերեն անվանումը` Սինափի ամրոց): Քաղաքացիների պահանջում են այն վերականգնել և գրավիչ վայր դարձնել զբոսաշրջության համար:
Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, հայկական միջնադարյան այս պալատ-ամրոցը հայերը 10-րդ և 11-րդ դարերում գործածել են պաշտպանական նպատակներով: Իսկ հիմա այն ավերված վիճակում է: Տեղի բնակիչները մտահոգված են, որ շինությունը շուտով լիովին կվերանա, քանի որ արտաքին պատերը կիսաքանդված են:
Դղյակը տեսնելու համար Ադանա մեկնած Իզզեթ Քյոքենը նշել է. «Ամրոցը խարխուլ վիճակում է գտնվում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, սակայն լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, որ երեխաներիս վրա քար կընկնի»:
Իսկ Սյուլեյման Քարաբելենը, որն իր ընտանքի հետ է գնացել դղյակը տեսնելու` պահանջել է, որ հնարավորին շուտ սկսեն վերանորոգման աշխատանքները: