Երևանի քաղաքապետարանի վարչության նախկին պետի տղան բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։ Նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնակաաչավոն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։
Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։
Կ.. Քասարյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ մասնագետ, իսկ նրա հայրը՝ Անդրանիկ Քասարյանը, երկար տարիներ աշխատել է Երևանի քաղաքպետարանի ճարտաապետության և քաղաքաշինության վարչության պետ։