Աշխարհ

11.06.2019 19:43


Դա Վինչիի անհետացած «Աշխարհի Փրկիչը» նկարը հայտնաբերել են սաուդցի արքայազնի զբոսանավի մեջ

Դա Վինչիի անհետացած «Աշխարհի Փրկիչը» նկարը հայտնաբերել են սաուդցի արքայազնի զբոսանավի մեջ

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը, որը վաճառվել էր ռեկորդային գումարով՝ 450 մլն դոլարով, հայտնաբերել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի Serene զբոսանավում, հայտնում է TheTime-ը:

Նշվում է, որ նկարը կմնա արաքայազնի զբոսանավում, մինչեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կկառուցեն մշակութային կենտրոն, որտեղ նախատեսվում է նկարը ցուցադրել:

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ մայիսի 26-ի դրությամբ՝ զբոսանավը գտնվել է Կարմիր ծովում եգիպտական հանգստավայր Շարմ էլ Շեյխի մոտ:

Հիշեցնենք, որ մարտի վերջին The New York Times պարբերականը հայտնել էր «Աշխարհի Փրկչի» անհետանալու մասին: Պարբերականի տեղեկություններով՝ նկարը պետք է ցուցադրվեր ԱՄԷ-ի Լուվրի մասնաճյուղում, բայց կտավը թանգարանում չէր: Ընդ որում՝ աշխատակիցներից ոչ մեկը չգիտեր, թե այն որտեղ է:

Ավելի ուշ Christie's աճուրդի տնից հայտնել էին, որ դա Վինչիի նկարը նոր տերերին է փոխանցվել 2017 թվականի դեկտեմբերին գնելուց անմիջապես հետո: Christie's-ը նկարի նոր տիրոջ անունը չէր բացահայտել:

The New York Times-ի տեղեկություններով՝ 2017 թվականի դեկտեմբերին աճուրդում նկարը գնել էր սաուդցի արքայազն Մուհամմեդ բին Սալմանը՝ ռեկորդային 450 մլն դոլարով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը