Լրահոս

11.06.2019 15:30


Օձի խայթոցից քաղաքացի է մահացել

Օձի խայթոցից քաղաքացի է մահացել

Հունիսի 11-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի այգիներում օձը խայթել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):

Պարզվել է, որ Վ. Բ.-ն (ծնված 1973 թ.) Գորիսի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը