46 համարի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական. ոստիկանություն
Երեւանի թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից:
Նախօրեին երթուղայինի վարորդից ուղեւորուհին պահանջել էր դադարեցնել ծխելը, վարորդը չէր դադարեցրել, եւ պահանջել էր, որ ուղեւորուհին դուրս գա մեքենայից: Ուղևորուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել էր միջադեպի տեսագրությունը։
Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու եւ առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար: