Լրահոս

11.06.2019 12:40


Երևանում 16-ամյա տղային ծեծել են և անգիտակից վիճակում թողել փողոցում

Երևանում 16-ամյա տղային ծեծել են և անգիտակից վիճակում թողել փողոցում

Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր՝ հունիսի 11–ի առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են եւ թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել եւ տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը