Աշխարհ

11.06.2019 11:30


Ղազախստանում ոստիկանությունը շուրջ 700 մարդ է բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար

Ղազախստանում ոստիկանությունը շուրջ 700 մարդ է բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար

Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին լրագրողներին հայտնել Է Ղազախստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը:

«Առաջին օրը 500 մարդ Էր ձերբակալվել հանրահավաքների ժամանակ: Երկրորդ օրը մոտավորապես 200 մարդ Է տեղափոխվել ոստիկանություն»,- պատմել Է Օրազը:

Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում շուրջ 500 մարդ Է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, Նուր Սուլթան եւ Ալմաթի քաղաքներում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» ծայրահեղական կազմակերպության ակտhվ կողմնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին «անօրինական հանրահավաքներ են կազմակերպել ընտրությունների ժամանակ հասարակական իրադրությունն ապակայունացնելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը