Աշխարհ

10.06.2019 20:50


Հուլիսի 1-ից «Գազպրոմը» թանկացնում է գազը

Հուլիսի 1-ից «Գազպրոմը» թանկացնում է գազը

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության և բնակչության համար գազը կթանկացնի 1.4 տոկոսով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիսի 13-ի հրամանը:

2018 թվականին գազի գինը ինդեքսավորվեց 3.4 տոկսով, իսկ 2020 թվականին աճը կլինի 3 տոկոս։ 2019թ. ինդեքսիկացիայում հաշվի է առնվելու նաև ԱԱՀ աճը, որը սկսած այս տարվա հունվարի 1-ից 18 տոկոսի փոխարեն 20 տոկոս կազմում։

2020-24թթ. Ռուսաստանի բնակիչների համար գնաճը չի գերազանցի երեք տոկոսը։Աղբյուրը նշում է, որ եթե գազը թանկանում է Ռուսաստանի շարքային սպառողների ու ձեռնարկությունների համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, կթանկանա նաև Հայաստանի համար։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը