Քաղաքական

10.06.2019 20:45


Կառավարման համակարգում լուրջ թերացումներ կան (տեսանյութ)

Կառավարման համակարգում լուրջ թերացումներ կան (տեսանյութ)

«ԱԺ-ում քննարկվում էր բյուջեի ծախսային մասը, որ հաստատվի: Ակնհայտ է, որ ներկայացված թվերից պարզ դարձավ, որ 3.6 միլիարդ դրամ ծախսային հատվածը թերակատարվել է, այսինքն՝ ծախսերը չեն կատարվել, որի առյուծի բաժինը վերաբերում է բնակարանաշինությանը, որտեղ կատարվել է 46 տոկոսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա նշեց, որ Ֆինանսների նախարարը ևս փաստեց, որ միայն մի ծրագրով կես միլիոն դոլարի վնաս են փոխհատուցել. «Նրանք մի կողմից մեղադրում են, որ կոռուպցիոն ռիսկեր են նկատում շինարարության ոլորտում, մյուս կողմից հայտարարվում է՝ կոռուպցիա չկա: Իրար հակասող փաստարկներից քաղաքացին է տուժում, քանի որ այդ գումարը մտնում է տնտեսության մեջ և մուլտիպլիկատորի էֆեկտով ազդում ՀՆԱ-ի վրա, նաև` ճյուղային ազդեցություն ունենում: Այս պարագայում արդեն խնդիր ունենք, որ կառավարման համակարգում լուրջ թերացումներ կան, որոնք առարկայական են, և չի հաջողվում վերացնել»,- ասաց Մանուկյանը:

***

«Աբովյանի ընտրությունների արդյունքն ինձ համար սպասելի էր, քանի որ Աբովյանն իշխանության համար բարդ հատված է, որտեղ երկար տարիների աշխատանքի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը շատ բարձր է։ Դա չէր կարող միանգամից մոռացվեր», - լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

Քաղաքագետը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մի փոքր այլ տրամաբանություն է գործում. «Կարևոր է թեկնածուների անձը, որքանով են նրանց հետ ծանոթ, ինչպիսին է նրանց շրջապատը։ Այդ առումով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն զիջում էր գործող քաղաքապետին»։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը