«Ադեկվադ» ՀԿ–ի ղեկավար Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց (տեսանյութ, լրացված)
Քիչ առաջ 6 ոստիկան ներխուժել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձերբակալել ղեկավար Արթուր Դանիելյանին: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Առանց ինչ-որ թուղթ ցույց տալու, առանց թույլատվություն ստանալու, ձերբակալել են Արթուր Դանիելյանին, ձեռնաշղթաներով տարել են»,-նշեց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանի տեղեկացմամբ՝ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ անելու համար:
«Միայն Արթուր Դանիելյանին են ձերբակալել: Երեկվա ասուլիսին հնչեցրած մտքի համար, որ եթե այսպես շարունակի, մի օր էլ ստիպված կլինենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ցխեն»,-ասաց նա:
Tert.am-ն ուղիղ հեռարձակում է ապահովում ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից, որտեղ տարվել է Արթուր Դանիելյանը։
***
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Դանիելյանն ասաց, որ իրեն մեղադրում էին նրանում, որ սպառնացել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին:
«Խոսքը գնում է իմ այն քաղաքական հայտարարության մասին, որը ես հնչեցրել եմ նախորդ օրը ասուլիսի ժամանակ, երբ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել է մի նիկոլապաշտ ակտիվիստ: Խոսքը գնում է այն սպառնալիքի մասին, որի մեջ ոստիկանությունը հանցակազմ չէր տեսել: Արտահայտությունը հետևյալն էր, Ջիվան Աբրահամյանն ասաց՝ «հնարավոր է շուտով կոչ անի, որ Բակո Սահակյանի գլուխը քարով ցխեն»»,-պարզաբանեց Դանիելյանը:
«Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ բառացի մեջբերեց ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի՝ մայիսի 25-ի հանրահավաքի ժամանակ արված արտահայտությունը՝ «էսօր որ Բակոյենք եկել են ստեղ, սա նախազգուշացումա ձեզ. ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, որ գնանք ու գլուխները քարով ցխենք»: Ապա Տեր-Նակալյանը մեջբերեց երեկ ասուլիսում արված Դանիելյանի նույնաբովանդակ հայտարարությունը: «Արթուր Դանիելյանը հունիսի 9-ին ասել է հետևյալ միտքը՝ «շուտով մենք կարող է կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխենք»»,-նշեց Տեր-Նակալյանը:
Դանիելյանն էլ նշեց՝ թող իրավաբանները որոշեն՝ իր հայտարարության մեջ սպառնալիք կա՞, թե՞ ոչ. «Բանն այն է, որ ես այդ արտահայտությունը կիրառել եմ նրա համար, որ միայն նախապես իմացել եմ, որ ոստիկանությունը այդ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում»:
«Բայց ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, այս դեպքում էլ վերահաստատվեց այն փաստը, որ ՀՀ-ում գործում են երկակի ստանդարտներ, և եթե դու քայլ ունես արած հանուն այս իշխանությունների, ուրեմն դու անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից»,-ասաց Դանիելյանը:
Նա վերահաստատեց նախկինում իր հնչեցրած կարծիքը. «Սա քաղաքական հետապնդում է»: