«Եթե պարոն Փաշինյանի հետ հուշագիր ենք ստորագրել, ո՞նց Աբովյանում հեղափոխություն չի եղել» (տեսանյութ)
Եթե պարոն Փաշինյանը որպես հեղափոխության լիդեր, ինձ հետ թուղթ է ստորագրել, հուշագիր, որ մենք մասնակից ենք եղել հեղափոխությանը, ո՞նց Աբովյանում հեղափոխություն չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պնդմանը, թե հեղափոխությունը չի հասել Աբովյան:
«Մենք ստորագրեցինք հուշագիր, որ մասնակից ենք, աջակից ենք հեղափոխությանը»,-ասաց նա:
Հարցին, թե, փաստորեն, ԲՀԿ-ն Աբովյան քաղաքում մրցակից չունի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Մրցակից միշտ էլ կա. մրցակից միշտ էլ պետք է լինի»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու բացահայտ չառաջադրեցին Վահագն Գևորգյանին, այլ գաղտնի աջակցեցին, Ծառուկյանն արձագանքել է.
«Որ ես մասնակցեի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ... Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր, և կարիք չկար, որ ես քարոզարշավին մասնակցեի»,- նշեց նա և հավելեց.
«Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի. առանց իմ անվան է հաղթել»:
Անդրադառնալով ընտրությունների նախորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենայի և տան մի հատվածի հրդեհմանը՝ Ծառուկյանն ասաց. «Մենք շատ ուրախ կլինենք, որ դա բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Մեղավորները պետք է բացահայտվեն, այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկիներ» են, որ երբ 7 երեխա է քնած, նման բան են արել: Արհեստական սարքել են: Դա շինծու սարքած գործ էր: Ինձ թվում է՝ այսօր կամ վաղը դա պետք է բացահայտվի, եթե ոչ, ապա իրավապահ մարմինները իրենց տեղում չեն: Վարչապետը պետք է պարտադրի, որ այդ գործը բացահայտվի»:

Մանրամասն՝ tert.am—ի տեսանյութերում