Քաղաքական

10.06.2019 14:15


Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ պաշտպան

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ պաշտպան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասյօր հրավիրված ասուլիսին ասաց, որ Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․

«Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժնում օրը 16-17 ժամ ինսուլին է ստանում, 24 ժամ արհեստական շնչառության տակ է՝ կա՛մ քթի միջոցով, կա՛մ բերանի։ Ահավասիկ, մենք դասական խոշտանգման և նրա նկատմամբ հաշվեհարդարի հետ գործ ունենք»։

Լևոն Բաղդասարյանն ասում է, որ Մանվել Գրիգորյանի գործով ներպետական ատյաններում տեղաշարժ չկա, միայն ՄԻԵԴ դիմելուց հետո են անձին տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց․

«Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»՝ պնդելով, որ այնտեղ կան բավարար պայմաններ, դա այն դեպքում, երբ կառավարությունը վերցրել էր պարտավորություն, որ վերջինս քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կստանա։ Էլի ներքին ատյաններում և մամուլում բարձրաձայնեցին, բայց էլի արդյունք չստանալով՝ դիմեցինք ՄԻԵԴ, որտեղ կայացվեց համատասխան որոշում՝ անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, խոշտանգման մասին մեր դիմումն էլ որոշվեց լսել առաջնահերթության կարգով»։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը