Գևորգ Պապոյանի ասուլիսը չի կայացել. լրագրող չէր եկել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ասուլիսը չի կայացել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը:
Նա նշեց, որ պատգամավորը եկել է մամուլի ակումբ, եւ միայն մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչ է եղել: 5 րոպե սպասել է լրագրողներին, այնուհետեւ հեռացել է, լրատվամիջոցներից ներկայացուցիչ չլինելու պատճառով:
Նշենք, որ ասուլիսը լինելու էր «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակի» թեմայով: Ասուլիսը հետաձգվել է անորոշ ժամանակով: