Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը
Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել Է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ ժամկետի՝ ամենամոտ միջադեպը համարվում Է Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող Է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին: Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն Է յոթ հազարից:
Այժմ աստղակերպը գտնվում Է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:2006QV89 աստղակերպի երկարությունը 109 մետր Է եւ լայնությունը 48,5 մետր: Այդ երկնային մարմինն արդեն մի քանի անգամ թռել Է Երկրի մոտով 50-ական, 60-ական, 70-ական եւ 80-ական թվականներին: Հաջորդ անգամ աստղակերպը մոլորակին կմոտենա 2032 թվականին: Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում Է 2010RF12 աստղակերպը: Փորձագետները ենթադրում են, որ Երկրի հետ երկնային մարմնի վտանգավոր մերձեցումը տեղի կունենա 2095 թվականին,բախումների հավանականությունը մեկ շանսն Է 16-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը
Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել Է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ ժամկետի՝ ամենամոտ միջադեպը համարվում Է Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող Է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին: Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն Է յոթ հազարից:
Այժմ աստղակերպը գտնվում Է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 2006QV89 աստղակերպի երկարությունը 109 մետր Է եւ լայնությունը 48,5 մետր: Այդ երկնային մարմինն արդեն մի քանի անգամ թռել Է Երկրի մոտով 50-ական, 60-ական, 70-ական եւ 80-ական թվականներին: Հաջորդ անգամ աստղակերպը մոլորակին կմոտենա 2032 թվականին: Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում Է 2010RF12 աստղակերպը: Փորձագետները ենթադրում են, որ Երկրի հետ երկնային մարմնի վտանգավոր մերձեցումը տեղի կունենա 2095 թվականին, բախումների հավանականությունը մեկ շանսն Է 16-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: