Լրահոս

10.06.2019 11:35


Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող ПАЗ-ին. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող ПАЗ-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սերյոժա Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 34 ZQ 989 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վաղինակ Շահբազյանի վարած ПАЗ 672 մակնիշի 33 ՍP 754 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Վթարի հետևանքով Ս. Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Վահե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ПАЗ-ը պատկանում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, որով անվճար փոխադրումներ էր կատարվում Երևան-Չարենցավան ազգաբնակչության համար։

Այս խորագրի վերջին նյութերը