Քասըմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է 70,76 տոկոս ձայներով
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում Է պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Պետրովը:
«Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հավաքել Է ձայների 70,76 տոկոսը»,- հրապարակել Է նա քվեարկության նախնական արդյունքները: Պետրովի տվյալներով՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաեւան ստացել Է ընտրողների ձայների 5,2 տոկոսը, լրագրող եւ քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2 տոկոսը:
Տոկաեւը շնորհակալություն Է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար: Նա նաեւ մեկնաբանել Է կայացած քվեարկությունը, նշելով, որ երկրում քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացել Է: Պետության ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, բաց ու հանգիստ պայմաններում:
Ղազախստանում նախագահին ընտրում են հինգ տարով: Ընտրություններին մասնակցության շեմ չկա, ընտրությունները կայացած կճանաչվեն ամեն դեպքում: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: