Սպանդարյան համայնքում ՔՊ աջակցությունն ստացած թեկնածուն պարտվել է
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ նրա օգտին քվեարկել է 384 քաղաքացի:
Նրա մրցակից, անկուսակցական Սայադ Ալմաստյանը, ում, ըստ մամուլի հրապարակումների, սատարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է 234 քվե:
Այս համայնքում ընտրությանը մասնակցել է 1 159 ընտրողներից 628-ը:

Աղբյուրը՝ Tert.am