57-ամյա տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել Վեդիի քաղաքապետարանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքում տեղակայված է Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: