Քաղաքական

09.06.2019 22:08


ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. քվեարկել է ընտրողների 44,36 տոկոսը

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. քվեարկել է ընտրողների 44,36 տոկոսը

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Գորայք համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 408 ընտրողների 76,07 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 970 ընտրողների 16,49 տոկոսը։

Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 40,83 տոկոսը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Capture3

Այս խորագրի վերջին նյութերը