Աշխարհ

09.06.2019 15:30


Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նախագահ Դոդոնին

Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նախագահ Դոդոնին

Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է գործող նախագահ Իգոր Դոդոնին, քանի որ վերջինս հրաժարվել էր լուծարել խորհրդարանը:

Դատական բարձրագույն ատյանը պնդում է, որ երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, քանի որ փետրվարին կայացած քվեարկությամբ խորհրդարան անցած ուժերը սահմանված ժամկետում` երեք ամսում, չեն կարողացել կառավարություն ձևավորել:

Դրան հակառակ, խորհրդարանական երկու ուժեր` սոցիալիստներն ու եվրոպամետ ACUM դաշինքը, երեկ ուշ երեկոյան արտահերթ նիստ են գումարել և համաձայնության եկել կոալիցիոն կառավարության շուրջ: Սահմանադրական դատարանը, սակայն, բավարարելով այդ որոշման դեմ բողոք ներկայացրած փոքրամասնության` դեմոկրատների պահանջը, առոչինչ է համարել որոշումը, պնդելով, թե նոր կառավարության ձևավորման համար նախատեսված ժամկետն արդեն սպառվել է:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը