Քաղաքական

09.06.2019 15:25


ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է 24,89 տոկոս

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է  24,89  տոկոս

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է 24,89 տոկոս կամ 18 հազ. 849 ընտրող:

Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 53,71 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 199 ընտրողների 7,01 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 23,04 տոկոսը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշվածհամայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Այս խորագրի վերջին նյութերը