Քաղաքական

08.06.2019 21:20

Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը

Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը

NEWS.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8–ին արգելել են հատել հայ–վրացական սահմանը և դուրս գալ երկրից։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով այսօր պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00–ի սահմաններում Բագրատաշենի սահմանակետում առանց հիմնավոր պատճառաբանության արգելել են նրան դուրս գալ երկրից։

Նրա խոսքով՝ Խաչատուրովին թույլ չեն տվել հատել սահմանը անգամ դատարանի օրինական որոշման առկայության պարագայում։

«Թեև վարույթն իրականացնող մարմինը Խաչատուրովի ելքի վրա որևէ սահմանափակում չէր կարող դնել, սակայն մենք ծանոթ լինելով ԱԱԾ–ի, ՀՔԾ–ի և ոստիկանության գործելաոճին, միջնորդել էինք դատարանին՝ ելքի ենթադրյալ արգելքի դեպքում վերացնել այն»,–ասաց նա։

Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019թ. հունիսի 6–ին բավարարել է իր միջնորդությունը և թույլատրել է Խաչատուրովին մեկնել երկրից։

Դատարանը միևնույն ժամանակ գրություն է ուղարկել քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակման հարցերով իրավասու մարմնին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը։

«Սահմանապահները Խաչատուրովին հայտնել են, որ նրա ելքի վրա արգելք կա, իսկ դատարանի որոշման կապակցությամբ էլ ասել են, թե կքննարկենք վերադասի հետ, սակայն հետո վերադարձել են և ասել, որ հնարավոր չէ»։

Միհրան Պողոսյանը Յուրի Խաչատուրովի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման վերաբերյալ տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանին։

«Ակնհայտ է, որ որոշ անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։